AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունը Շոյգուի՝ Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, շարունակում են հետևողականորեն զարգանալ: Դրա վկայություններից մեկն էլ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի՝ հոկտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի արդյունքներն են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին նորագույն սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում արտոնյալ պայմաններ և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում տրամադրած աջակցության համար:

Այցի շրջանակում քննարկվել են նաև արդիական հարցեր՝ կապված Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ: Այս զորամիավորումը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գտնվելու իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (կնքված 1992 թվականի օգոստոսի 21-ին) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի (կնքված 1995 թվականի մարտի 16-ին) հիման վրա: Հիշատակված համաձայնագրերի հիման վրա երկու կողմերի ղեկավարություններն էլ ընդունում են համաձայնեցված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ագրեսիային ադեկվատ և այլ մարտահրավերների արձագանքելու համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտությունը միշտ ընդգծվում է հենց ՀՀ-ի իշխանությունների, այդ թվում գործող կառավարության կողմից: Կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռուսական զորակազմի և սահմանապահների տեղակայումը ՀՀ-ի տարածքում դիտարկում է որպես զսպող գործոն Անդրկովկասում և հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:

Վերը նշվածից հետո զարմանալի չէ, որ 102-րդ ռազմաբազան, բացի իր բուն պարտականությունները կատարելուց, ակտիվ մասնակցություն ունի հանրապետության հասարակական կյանքում: Ռուս զինծառայողներն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքը, իրենց ազդեցությունն են ունենում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, անցկացնում են տոնական հասարակական նշանակալի միջոցառումներ:

Միևնույն ժամանակ հնարավոր չէ չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:

Այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստաննն ու Ռուսաստանը»:

Image may contain: one or more people and people standing

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, standing

 

Լրահոս
Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան «Իրավունք»․ Ալեն Սիմոնյանի երազանքը կիրականանա՞ «Ժողովուրդ»․ Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին «Փաստ»․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան «Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներ դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու» «Փաստ». Վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է. սպասվում են նոր տեսարաններ «Հրապարակ». «Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է «Փաստ». Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 13 Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ Իմ դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են. Արսեն Բաբայան (տեսանյութ) Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan