Նոյեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Նոյեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-6 0C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+24 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15 0C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24 0C, առավելագույնը՝ +16…+18 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-220C, առավելագույնը՝ +20…+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+21 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-50C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13 0C, առավելագույնը՝ +25…+28 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9 0C, լեռնային շրջաններում` +2…+4 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+20 0C, լեռնային շրջաններում՝ +12…+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-6 0C, լեռնային շրջաններում` -10…-15 0C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-15 0C, առավելագույնը՝ +23…+24 0C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20 0C, առավելագույնը՝ +16…+18 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10 0C, նախալեռնային շրջաններում` +4…+6 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+23 0C, նախալեռնային շրջաններում՝ +16…+19 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3 0C, նախալեռնային շրջաններում` -7…-10 0C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15 0C, առավելագույնը՝ +27…+28 0C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25 0C, առավելագույնը՝ +20…+22 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20 0C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-6 0C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15 0C, առավելագույնը՝ +24…+26 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում