Անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ. ՊՆ

Անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 29-ից 31-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը:

Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջավոր դիրքերը և կազմակերպել պահպանություն մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Զորավարժության նպատակն էր ցուցադրել և ուսուցանել մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները, զարգացնել անձնակազմի գործողությունները, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում։

Զորավարժության ավարտին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել զորավարժության մասնակիցներին, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում