AM | RU
USD
EUR
RUB

Թույլ չենք տա, որ Արցախի հարցը դառնա այն որբի գլուխը, որն ով ուզի, ոնց ուզի խուզի. Մարգարիտ Եսայան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՓաստորեն՝ վիճակը ծայրագույն է

Նիկոլը երեկ նորից խոսեց իր վախերից, եւ երբ իրար հետեւից, մոտ յոթ-ութ անգամ անընդմեջ շեշտելով արտասանում էր նախադասություն այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վերաբերմունքը Արցախի հարցին «նույնական» է, ես ցավով արձանագրում էի՝ ՀՀ վարչապետը դարձյալ վախերի մեջ է, նա իրոք, հասկանում է, որ եթե իր թանկարժեք ինքնաթիռը, իր թանկարժեք վերանորոգումը, իր պինցետային մտածողությունը եւ ասֆալտին փռելու , Արցախի հերոսներին վարկաբեկելու, Արցախը մի հաստագլխի շուրթերով ՀՀ մարզ հռչակելը, ԼԳՏԲ-ները, դդումները եւ այլ բանջարաբոստանային արարածներ, նրանց արարքները առայժմ հասարակության որոշ հատվածի մեջ չեն առաջացնում լրջորեն եւ հուժկու ընդդիմանալու տրամադրություններ, ապա Արցախի հարցում բոլորը, հասարակության բոլոր շերտերի վերաբերմունքը լինելու է «նույնական» եւ եթե Նիկոլը համարձակվի ռեալ իրականություն դարձնել իր տնային աշխատանքի այդ հատվածը, ապա բոլորը, շեշտում եմ, բոլորը նույնական վերաբերմունքով ոտքի կելնեն եւ կմերժեն Նիկոլին, եւ այս անգամ մերժումը կլինի շատ կոշտ, այնքան կոշտ ու արդյունավետ, որ այլեւս անգամ պինցետի կարիք չի լինի։

Թե ինչու Նիկոլը հարկ համարեց լայվով նորից խոսել Արցախի մասին,մեկ ինքը գիտի, մեկ նրա պապան / կամ՝ պապաները, որ շտապեցնում են եւ դրդում կոնկրետ քայլերի/ մեկ էլ մենք բոլորս, ովքեր երբեք, երբեք, երբեք թույլ չենք տա, որ Արցախի հարցը դառնա այն որբի գլուխը, որն ով ուզի, ոնց ուզի խուզի, մեր հասարակությունը նրանց այնպես կխուզի, որ անգամ տարաբնույթ ուսապարկերը չեն հասցնի օգնության հասնել։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Լրահոս
Չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պատասխանել են Արսեն Թորոսյանին Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները Նարեկ Մալյանը մասնակցում է «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսին. Տեսանյութ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի «Սոցիալական շարժման» համաժողովը. ՈՒՂԻՂ Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan