AM | RU
USD
EUR
RUB

Իրանի Արդեբիլ քաղաքի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ նոյեմբերի լույս 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, 345 մարդ վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության։

«Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 3 Լավ կլիներ՝ 20-30 օր խիստ կարանտին սահմանվեր. բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյան 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը» Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Աշոտյան Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը. Գևորգ Գորգիսյան Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ. Վարչապետ (Տեսանյութ) Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Կալանք է դրվել այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանը չի էլ ճանաչում. Միհրան Պողոսյան ԱԺ-ն լրացուցիչ նիստ է գումարել՝ քննարկելու քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը. ուղիղ Ահա և վերջ. Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան Հայկական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում Որքանով է շահավետ ներդրում կատարել պարտատոմսերում․ զրույց Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը, սակայն ասել են տեղ չկա «Մեյմանդարի» շուկայում կողմերն ընդհանուր հայտարարի եկան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan