ԱԱ. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չի եղել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հարավկորեական Չհոնջու քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում մրցագորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես է եկել մարտական սամբոյում:
Ամենահաջողը հանդես է եկել Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Տիգրան Կիրակոսյանը, որը մեկնարկել է 1/8 եզրափակիչից և ադրբեջանցի ու մոնղոլ մրցակիցների հաղթելուց հետո կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Բոլաթբեկ Ռաիյմկուլովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կիրակոսյանը պարտություն է կրել կորեացի մրցակցից և գրավել 5-րդ տեղը:
ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 11 սամբիստով: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ):
Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում