Մուտք են գործել Երևանի եկեղեցիներ պատարագի ժամանակ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ. Արմեն Աշոտյան

Մուտք են գործել Երևանի  եկեղեցիներ պատարագի ժամանակ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՊարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի։

Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ոնց կլինի։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում