AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում

 

«Վերջին շրջանում միտում է նկատվում, որ իշխանությունների վարած քաղաքական կուրսի տարբեր ուղղությունների հետ կապված՝ հասարակության շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ են բողոքների դրսևորումներ ի հայտ գալիս։

Այնպես չէ, որ ներկայիս իշխանությունների ընդունած որոշումների շուրջ դժգոհություն չի եղել նրանց պաշտոնավարման սկզբում, սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները գնալով խստանում են և արդեն իսկ վերաբերում են կառավարության որոշ ներկայացուցիչների հրաժարականի պահանջներին։

Մի քանի ամիս առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ անց «թավշյա» նախարարների հրաժարական կարող են պահանջել։

Բայց ահա, այս օրերին երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարարի հրաժարականը։

Մի խումբ երիտասարդներ էլ բողոքի երթ էին կազմակերպել և պահանջում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։

Սակայն բողոքի ակցիաների աշխարհագրությունը սրանով չի սահմանափակվում։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն, ի նշան բողոքի, ճանապարհ էին փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ չեն ուզում ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ինչպես տեսնում ենք, հանրության տարբեր հատվածների դժգոհությունները վերաբերում են կոնկրետ խնդիրների, և նրանք պահանջում են այդ պրոբլեմները լուծել, իսկ եթե կառավարությունն ի վիճակի չէ իրենց պահանջներն իրականություն դարձնել, ապա նրանք արդեն ոլորտային պատասխանատուների, տվյալ դեպքում՝ նախարարների հրաժարականներն են պահանջում։

Հնարավոր է, որ առաջիկայում բողոքավորները նաև այլ նախարարների հրաժարականներ ևս պահանջեն, իսկ առայժմ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում։

Բայց չկա որևէ երաշխիք, որ քայլողներին իշխանության բերած հասարակությունը նույն հաջողությամբ շուտով չի պահանջի Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Դրա համար ընդդիմությունից բան չի պահանջվում, իշխանություններն իրենք իրենց ձեռքերով խոր փոս են փորում:

Իսկ համբերության բաժակը կարող է լցվել ցանկացած պահի ու ցանկացած հարցի հետ կապված, օրինակ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

Պատահական չէ, որ կառավարությունը դեռ ամիսներ առաջ փորձեց հասկանալ հանրության ներսում տիրող տրամադրությունները հենց այս հարցերի կապակցությամբ, սակայն վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ իրեն լուրջ դիմադրություն է սպասվում, և հավանական է, որ քաղաքացիների մոբիլիզացիա տեղի ունենա նշված թեմաների շրջանակներում, ստիպված եղավ դրանց լուծումը հետաձգել։

Սակայն Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմաների հետաձգումը դեռևս չի նշանակում, թե դրանով հարցը լուծված է։ Ամիսներ հետո՝ ըստ երևույթին արդեն հաջորդ տարի, այս երկու խնդիրները կրկին առաջին պլան են բերվելու, և առաջինը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն է, որն ավելի սուր խնդիր է, քանի որ հասարակության գերակշիռ մասի համար անընդունելի են կոնվենցիայում տեղ գտած որոշ դրույթներ։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում քննարկման դնել։

Եվ այստեղ հարցն այն է, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ հանդիպելով բնակչության ճնշող մեծամասնության դիմադրությանը, նորից կհետաձգե՞ն հարցը՝ փորձելով էլի որոշակի ժամանակ շահել, թե՞ ամեն դեպքում կփորձեն հասնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որն անպատճառ արդեն մեծածավալ բողոքների պատճառ կարող է դառնալ, իսկ կառավարության և վարչապետի հանրային վարկանիշին վերջնականապես անդառնալի հարված կարող է հասցվել։

Հանրության դժգոհությունների աճող ձնագնդից իշխանությունները կարող են խուսափել միայն մի դեպքում, եթե հետևողականորեն լսեն հանրության մտահոգությունները և այդ պրիզմայի ներքո փորձեն խնդիրներին լուծումներ տալ, այլապես ժամանակի ընթացքում իշխանությունների և հասարակության միջև առաջացած անջրպետն ավելի է խորանալու՝ դառնալով վիհ։ Իսկ նման վիհի հետևանքներն արդեն տեսել ենք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan