AM | RU
USD
EUR
RUB

Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում ոչ միայն պետք է պարտադիր լինի, այլ նաև այս առարկաների ժամերը պետք է ավելացնել: Որովհետև հայոց լեզվի կրող են և հայերենով լեզվամտածողություն ունեն երկրագնդի շուրջ 7 միլիարդ բնակիչներից մոտավորապես 5 միլիոնը, այսինքն` ողջ մարդկության մոտ 0.07 տոկոսը: Այսինքն` գլոբալացվող աշխարհում հայոց լեզուն պահպանելու խնդիր կա, և այդ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց հատուկ միջոցների, առանց հատուկ քաղաքականության: Խոսքը օտար լեզուներ չիմանալու մասին չէ, քավ լիցի: Ժամանակակից աշխարհում մարդը, այդ թվում` հայ մարդը, մայրենիից բացի 2-3 լեզվի պետք է տիրապետի: Բայց սա ցանկություն է, սա նպատակ է: Իսկ հայոց լեզուն պահպանել ու զարգացնել է պետք, եթե մենք ցանկանում ենք ունենալ առանձին էթնոմշակութային միավոր և ազգային պետականություն: Սա խնդիր է, որ պետք է լուծել, այդ թվում` հատուկ միջոցներով, օրինակ` բուհերում պարտադիր առարկաներ ունենալու ճանապարհով:

Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն առարկաների վրա հարձակումները և ազգային-համամարդկայինի դեմ տարվող «լիբերաստական» քարոզը սկսվեց Ատելության կուսակցության հրահանգով ԵՊՀ Ուսանողների հետ տարվող կենտրոնի լուծարման ապօրինի որոշմամբ: Հիշեցնեմ, որ համալսարանական այդ ստորաբաժանման առաջնային գործառույթներից է ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական հասարակական գործունեությունը խթանելն ու նպաստելը: Կենտրոնը կար և շարունակում է մնալ` որպես ռեժիմի կոկորդին կանգնած ոսկոր, որը պետք է ամեն գնով կուլ տալ և մարսել: Ինչու՞: Շատ պարզ պատճառով. ԵՊՀ-ում է են կենտրոնացած ազգային միտքն ու պոտենցիալը, որոնց զարգացնելու գործում կենտրոնը կարևոր գործառույթներ ունի, ուստի Ատելության կուսակցության տրամաբանությամբ՝ այն պետք է փակել, իսկ այդ գործառույթներն ընդհանրապես քոքահան անել:

Ինչո՞վ էր զբաղվում կենտրոնը. տարիներ շարունակ կազմակերպում էր ԵՊՀ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների և Արցախի կապը՝ սկսած Արցախում գիտաժողով-սեմինարների ու ազգային և դասական մշակութային միջոցառումների կազմակերպումից, վերջացրած Արցախում ծառատունկերով և դպրոցներում ու զորամասերում դասավանդումներով: Հայաստանում հաստատված ռեժիմին նման բաներ պետք չեն, նման կառույցներ պետք չեն: Ավելին՝ Ատելության կուսակցության համար դրանք արգելակող նշանակություն ունեն և պետք է ոչնչացվեն: Իսկ երիտասարդական աշխատանքների, գիտակրթական և մշակութային ծրագրերի համար նախատեսված գումարներն այլ տեղ են ուղղվում, օրինակ՝ սեռափոխվածի մասին ֆիլմի ֆինանսավորմանը:

Ինչու՞ եմ այսքանն ասում: Որովհետև այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է: Ոչ մի պատահականություն կամ անփորձություն էլ չկա: Կա ցինիզմ և հստակ քաղաքականություն՝ քայքայել ազգային-համամարդկայինը, տեղը բերել հայտնի «արժեքներն ու օրակարգերը»: Սա է ռեժիմի գործունեության ողջ էությունը, և ինչքան էլ հեքիաթներ պատմեն, միևնույնն է՝ Ատելության կուսակցությունն իր ծրագրային «software»-ից չի հրաժարվելու: Ռեժիմը բուլդուզերով քանդելու է ազգային ինքնության հենասյուները, քանի դեռ հասարակությունը չի ընդվզում, քանի դեռ այդ ավիրող ձեռքը չեն բռնել, քանի դեռ այդ ավիրող ձեռքը չեն կտրել:

Հ.Գ. Ինչպես 1946թ.-ի այս օրը ծնված Վանո Սիրադեղյանն էր ասում` «...մենք (այդ հնարամիտ զուլուսների նման) մեր «ազգային իդենտիֆիկացիայի» համար մեր ձեռքով մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ… Եվ, այդուհանդերձ, մի՛ մտեք մեր լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan