Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը

Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 3 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ՝ միաձայն։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առաջին ընթերցմամբ կրկին միաձայն ընդունվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում