AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը

 

«Հեր­թա­կան ան­գամ դի­մե­լով դե­մա­գո­գիա­յի ար­վես­տին, ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում օ­րերս «լայվ» կոչ­վա­ծով անդ­րա­դար­ձավ ս. թ. նո­յեմ­բե­րի 1-ին և 2-ին Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված և ի­րա­վա­ցիո­րեն խա­փան­ված, այս­պես կոչ­ված, «Հու­Զանք ու Զանգ» ներ­կա­յաց­մա­նը, ա­վե­լի ճիշտ, խեղ­կա­տա­կու­թյա­նը, ո­րի մա­սին կա­րող եք կար­դալ նաև մեր «Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում» հոդ­վա­ծում:

Ճիշտ է, վե­րոն­շյալ ներ­կա­յաց­ման մաս­նա­կից­նե­րը սա­տա­նիստ­ներ չեն, հա­մե­նայն դեպս, մենք այդ­պի­սի փաստ չու­նենք, ներ­կա­յա­ցումն էլ սա­տա­նիզ­մի հետ ուղ­ղա­կի կապ չու­ներ, բայց այն ան­թույ­լատ­րե­լի էր, ա­ռա­վել ևս ան­թույ­լատ­րե­լի էր նշ­ված ներ­կա­յաց­ման հա­մար 2019 թվա­կա­նի տա­րե­կան բյու­ջեից 2,7 մի­լիոն դրամ հատ­կաց­նե­լը, ին­չը բա­րո­յա­կան ա­ռու­մով նույ­նիսկ հան­ցա­գոր­ծու­թյուն է:

Վար­չա­պետն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րեց մի մի­ջո­ցա­ռում, ո­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ թաքց­րել, հենց ի­րենք են հայտ­նել, որ «Հու­Զանք ու Զան­գը» «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»։ Իսկ հե­տաքր­քիր է` ի՞նչ անհ­րա­ժեշ­տու­թյամբ և ու՞մ է պետք, որ հար­ցա­կա­նի տակ դր­վի կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը, ե­թե ոչ Հա­յաս­տա­նում Ա­լան Դա­լե­սի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող­նե­րին:

«Հի­մա էլ, հի­մա էլ Հա­յաս­տա­նում մի նոր տրենդ է ի հայտ ե­կել, որ­տեղ ինչ-որ մե­կը ստան­դար­տից, քա­ռա­կու­սիից դուրս ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք ա ա­նում, կպց­նում են սա­տա­նիստ­ներ,- ա­սաց վար­չա­պե­տը:- Իսկ էդ ի՞նչ է էդ սա­տա­նիս­տը, մե­կը կա­րա՞ բա­ցատ­րի: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղյա՞կ եք (այ­սինքն` հույս ու­նեմ, որ տե­ղյակ են), որ կան հե­թա­նոս­ներ, կան մար­դիկ, ո­րոնք ա­սում են` մենք հե­թա­նոս ենք, ո­րով­հետև մենք հա­մա­րում ենք, որ մեր ազ­գա­յին կրո­նը հե­թա­նո­սու­թյունն է: Հի­մա ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց… Նույ­նիսկ մար­դիկ կան ը­տենց բան են, հար­սա­նիք են ա­նում, ի­րենք հար­սա­նի­քը ա­նում են հե­թա­նո­սա­կան ծե­սե­րով: Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտանք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել… էս նման­վում ենք մենք ար­դեն… ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նում ենք, ը­սենց մենք ար­դեն կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի, խա­րույկ­նե­րի վրա կսկ­սենք մարդ­կանց վա­ռել նրա հա­մար, որ նրանք ճիշտ ձևով չեն հա­վա­տում ինչ-որ ու­ժե­րի»:

Պարզ­վում է, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար Քրիս­տոս Աստ­վածն ըն­դա­մե­նը «ինչ-որ ու­ժեր է»: Բա­րո­յա­կա­նու­թյու­նը, քրիս­տո­նեու­թյու­նը, հա­յի ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը, մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ըն­դա­մենն ինչ-որ քա­ռա­կու­սի են: Պո­ղոս­նե­րը գո­նե հի­մա կգի­տակ­ցե՞ն, թե ում են բե­րել իշ­խա­նու­թյան… Մեր երկ­րի վար­չա­պե­տը, պե­տու­թյան ղե­կա­վա­րը լի­նե­լով հան­դերձ, չգի­տե կամ ան­տե­ղյակ է ձևա­նում, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ե­թե Փա­շի­նյա­նը լիկ­բե­զի կա­րիք ու­նի, ա­յո, նրան կա­րող ենք բա­ցատ­րել, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ա­վե­լին՝ վար­չա­պե­տը հե­թա­նոս­նե­րին ա­նուղ­ղա­կիո­րեն հա­մե­մա­տեց սա­տա­նիստ­նե­րի հետ, սրա գնա­հա­տա­կանն էլ թող­նենք մեր հե­թա­նոս եղ­բայր­ներն ու քույ­րե­րը տան…

Փա­շի­նյա­նը շուրջ 5-րո­պեա­նոց իր խոս­քում մի քա­նի ան­գամ դի­մեց դե­մա­գո­գիա­յի, դրան­ցից է, օ­րի­նակ, նրա «Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտա՞նք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել…» հար­ցադ­րու­մը: Իսկ ո՞վ է ա­սել, թե նրանց չպետք է թույ­լատ­րենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել, կամ ա­սենք` խա­րույ­կի վրա այ­րել։ Ե­թե հի­շում եք, Փա­շի­նյա­նը նմա­նաբ­նույթ հար­ցադ­րում­նե­րով հան­դես ե­կավ նաև, երբ խո­սում էր Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ ան­ձանց կամ այ­լա­սեր­ված­նե­րի մա­սին (ի՞նչ ա­նենք, այդ մարդ­կանց սպա­նե՞նք…): Երկ­րորդ. վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան նման ներ­կա­յա­ցում­նե­րը քն­նա­դա­տե­լը, դրանց վե­րա­բե­րյալ կար­ծիք, դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տե­լու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից օգտ­վե­լը, ինչ­պես վար­վել են ոչ ան­տար­բեր ան­հատ­նե­րը և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, բնավ չի նշա­նա­կում ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նել:

Ա­հա դե­մա­գո­գիա­յի ևս մեկ դրսևո­րում. «չա­րեն­ցա­գետ» վար­չա­պետն ան­հար­կի կեր­պով անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան հետ չկապ­ված Չա­րեն­ցի պոե­զիա­յին, ա­սաց. «Ե­ղի­շե Չա­րենց են ա­սում, Չա­րեն­ցի մա­սին խո­սող մար­դիկ, հե­տաքր­քիր ա, գի­տեն, թե Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել ա մե­նակ «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Բա­րե­բախ­տա­բար, թե դժ­բախ­տա­բար ո­մանց հա­մար` այդ­պես չի՛: Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել է շատ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ շատ տար­բեր բա­նե­րի մա­սին, այդ թվում այն­պի­սի բա­նե­րի մա­սին, ո­րոնք էդ­քան էլ բան չեն, եր­կար ժա­մա­նակ, հա­մե­նայն դեպս, Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին ըն­դուն­ված չեն ե­ղել որ­պես գրա­կան տեքստ, դա հա­մար­վել են, որ ցեն­զու­րա­յից դուրս տեքս­տեր են, մենք պտի այ­րե՞նք Չա­րեն­ցի այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը: Մեր Չա­րենցն է, չէ՞… Չա­րեն­ցը ու­նե­ցել է կյան­քի դր­վագ­ներ, ո­րոնք ե­ղել են, և է­լի մեր շատ մե­ծեր, մենք պտի չթո­ղե՞նք ու­սում­նա­սի­րեն… Պտի Չա­րեն­ցին ճա­նա­չենք, իր ծա­գու­մը հաս­կա­նանք, թե չհաս­կա­նանք, թե՞ մենք գծենք, ա­սենք` էս ա Չա­րեն­ցը, սրա­նից դուրս ով Չա­րեն­ցի մա­սին բան ա­սեց, սա­տա­նա­յա­պաշտ ա, ազ­գա­դավ ա: Ես կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում պետք է միտ­քը աշ­խա­տի և մտ­քի հա­մար չպետք ա լի­նեն կա­ղա­պար­ներ…»:

Նախ, խոս­քը Չա­րեն­ցի, այս­պես կոչ­ված, ձա­խու­թյան շր­ջա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին է, ո­րոնք ոչ միայն Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին, այլև դրա­նից հե­տո էլ ըն­դուն­ված չեն որ­պես գրա­կան տեքստ, հա­մե­նայն դեպս, ող­ջամ­տո­րեն ընդգրկված չեն դպ­րոց­նե­րում, բու­հե­րում դա­սա­վանդ­վող «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ աս­մուն­քով չեն ներ­կա­յաց­վում: Սա­կայն ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք պետք է դրանք այ­րենք, ո՞վ է, ընդ­հան­րա­պես, նման հարց բարձ­րաց­րել, և չի էլ բարձ­րաց­վե­լու, քա­նի որ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկա: Կամ` ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք չպետք է թող­նենք, որ գրա­կա­նա­գետ­նե­րը, ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցող­ներն ու­սում­նա­սի­րեն դրանք, նախ­կի­նում էլ են ու­սում­նա­սի­րել, ա­պա­գա­յում էլ ու­սում­նա­սի­րե­լու են, ու­սում­նա­սի­րե­լը չի նշա­նա­կում դրանք կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում մա­տու­ցել, ան­գիր սո­վո­րել տալ, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հան­րայ­նաց­նել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan