Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի «բլոգերը» Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի «բլոգերը», ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:
«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա:
Ապա ադրբեջանցի «բլոգերը» հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը:
«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասաց վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում