Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ

Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 11-ը՝ զեկուցվող, 36-ը՝ չզեկուցվող և 1-ը՝ գաղտնի։

Օրակարգում են գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին, Մալաթիա-Սեբաստիա զինվորական կոմիսարիատի շենքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հանձնելու, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետությունում հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին հարցեր և այլ հարցեր։

Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում