Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը

Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում