Փասատացի Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փասատացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից․ Մարտիրոսյան

Փասատացի Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փասատացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․ «Վերջին երեք օրերի «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող  գործընթացները վկայում են այն մասին, որ տեղի է ունենում ետնաբեմային ծավալուն մի օպերացիա, որտեղ Փաշինյանը կրկին ՀՀ-ի կենսական շահերի հաշվին փորձում է առաջնային լուծել, ոչ թե ՀՀ-ի այլ սեփական իշխանության պահպանման և երաշխավորման հարցերը: Դուրս գալով բոլոր միջազգային բանակցային ֆորմատներից և գերադասելով ուղիղ  երկկողմ, իսկ իրականում եռակողմ ֆորմատը՝ «Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան» նա ներգրավվել է մի խաղի մեջ, որն ամեն ինչի մասին է՝ տարածաշրջանում արտաքին ազդեցությունների, լոգիստիկաների, ռազմական բալանսի, միջազգային կորպորատիվ  շահերի, բացի հայաստանի կենսական շահերից: Փաստացի Հայաստանի ձեռամբ և թուրքադրբեջանական դուետի լոբբինգով  ռեգիոնի երկու ծանրամարտիկներ՝ Ռուսաստանն ու Իրանը «Զանգեզուրյան Միջանցք» օպերացիայի մեջ, որն անմիջականորեն իրենց տարածաշրջանային շահերի մեջ շատ մեծ դեր ունի հասցվել են մինիմումի: Սա չի կարող չունենալ հետևանքներ և Փաշինյանը մի ձեռքով ի դեմս ատգոծնախարարի հայտարարում է մեկ բան՝« ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել, եթե….», որը կհանդարտեցնի և կբավարարի իր արևմտյան պատվիրատուներին, իսկ մյուս ձեռքով  ի դեմս իր խոսնակի հայատարարում է, որ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի  արտապատվիրակելը» շտապելով հանդարտեցնել Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռեակցիան:

Այս իրարամերժ հայտարարություններից, սակայն խնդրի էությունը չի փոխվում, իսկ ետնաբեմային գործընթացները կանգ չեն առնում և բնականաբար շարունակվում են: Նախ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ և ձեռքում պահած թղթից Հայաստանի և Ադրբեջանի անունները կարդացող և  Թրամփի ոճով կարճ հայտարարյթյունը արդյունքների և ԱՄՆ հեգեմոն կարևորության մասին: Հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը ցույց է տալիս, որ ետնաբեմային գործընթացներն ու պաշտոնական Երևանի դրանց շեղող տեսք, ձև տալու փորձերը ապարդյուն են, իսկ Ռուսաստանն ու Իրանը այլևս տիրապետում են գործընթացի խորությանն ու Փաշինյանի բլեֆերին:

Իսկ խորությունը հետևյալն է Ամերիկյան մասնավոր ընկերությունը կվերահսկի տրանսպորտային միջանցքը, և դրա ենթակառուցվածքները, փոխադրումների տվյալներն ու բազաները, բեռների տեսակը, հեռահաղորդակցության ողջ ծավալը և այլն: Ամենավտանգավորը այդ անկանխատեսելի « և այլն» է: Փաստացի Հայաստանը կարող է կորցնել է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ  միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում , որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը: Սա հղի է այն վտանգով, որ փասատացի Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փասատացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից դրանք արտապատվիրակելով նրանց ովքեր լուրջ ախոյաններ են Իրանի համար:

Ռուսաստանն այս պարագայում ունենալով եռակողմ համաձայնագրով ամրագրված որոշակի հնարավորություններ ամբողջությամբ դուրս է դրվում գործընթացից, ինչը հղի նրա դիրքերի և ազդեցությունների ամբողջական նահանջով և անէականությամբ:

Թե դանդաղ անեստեզիայի արդյունքում,ինչ կլինի Սյունիքի հետ և անխուսափելիորեն նաև ողջ Հայաստանի հետ կարծում եմ անիմաստ է խոսել հուսալով, որ բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է:

P.S.  Փաշինյանի վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է և արտաքին քաղաքական կենտրոններին որոշակի մեսիջներ ուղարկելը: Դրանից ետնաբեմային գործընթացը չի տուժելու, որովհետև բոլորին կուղարկվի իրենց համար հաճո մեսիջներ: Միակ տուժողն ու կորցնողը լինելու է ՀՀ շահը հանուն Փաշինյանի քաղաքական շահի»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում