Տեսնես փող տվողները գիտե՞ն, որ հիմնադրամի գումարից կարող է «սորոսականներին» փայ հասնել
29/11/2019 10:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Facebook: «Հայաստան» հիմնադրամը ստեղծված է հիմնականում ռազմավարական ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։
Հենց հիմա նայում եմ հեռուստամարաթոնը, ու Զառա Բաթոյանը պատմում է, որ այս տարվա մեծ դրահամավաքը նաև ընտանեկան բռնության դեմ ինչ-որ ծրագրերի համար է։ Դատելով իր ասածից՝ այդ թեմայով մասնագիտացող ինչ-որ ՀԿ-ներ են այդ գումարը ստանալու:
Տեսնես հիմա փող տվողները գիտե՞ն, որ հիմնադրամին տված իրենց գումարից կարող է նաև պայմանական «սորոսականներին» փայ հասնել:
Հ.Գ. Հիմնադրամի կայքում այս մասին բան չգտա, բայց գուցե հեռախոսով եմ, դրանից է…
Հ.Հ.Գ. Ու պարզ չէ, թե հավաքած գումարի որ մասն է նախատեսվում տալ «ընտանեկան բռնության դեմ պայքարին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում