AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը

 

«Երեկ Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ, խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ պաշտոնյաներ՝ պաշտոնի նշանակվելիս, տառապում են իշխանի, բդեշխի բարդույթով:

Նա ասել է, որ այդ բարդույթը պետք է փոխարինել Հիսուսի բարդույթով, որը նշանակում է՝ միաժամանակ լինել և՛ տեր, և՛ ծառա:

Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության և Տիրոջ միջև:

Հիշեցնենք, որ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա անձամբ իրեն էր համեմատել Հիսուս Քրիստոսի հետ՝ նշելով, որ ինքը, ինչպես Հիսուսը, սեր է քարոզում:

Առաջին հայացքից՝ որևէ վատ բան չկա, երբ քրիստոնյա մարդը, քրիստոնեական երկրի ղեկավարը մեջբերումներ կամ համեմատություններ է կատարում Աստվածաշնչից: Սակայն խնդիրը, թերևս, շատ ավելի խորքային է և շոշափում է մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական՝ հոգեբանական, մյուս կողմից՝ նրա իշխանության բնույթին առնչվող թաքնված շերտերը: Անձնական մակարդակում սեփական անձի և Աստծո միջև համեմատությունները հոգեբանական տերմինաբանությամբ վկայում են տվյալ անձի մեծամոլական հակումների մասին, ինչն արդեն իսկ խնդրահարույց է երկրի ղեկավարի պարագայում և նվազագույնը կարող է ունենալ իրականությունից կտրվելու ու, ըստ այդմ, ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու դրսևորումներ:

Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը, իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը: Ավելի գլոբալ, ոչ անձնային՝ իշխանության բնույթին առնչվող հարթությունում, այս երևույթն ըստ ամենայնի իշխանության կողմից որևէ գաղափարախոսության չդավանելու անուղղակի հետևանքն է:

Գաղափարախոսության բացակայությունը Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է լրացնել հավատով, կրոնով, ինչը քրիստոնյա հասարակության պարագայում գուցե և արդարացված համարվի առաջին հայացքից: Իսկ ավելի խորքում դա իշխանության ավտորիտար բնույթի ևս մեկ վկայություն է, քանի որ կրոնական կամ դավանաբանական գաղափարներով հասարակության հետ հարաբերությունը բնորոշ է հենց ավտորիտար իշխանություններին:

Շատ բարդ է ասել, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծային գիտակցված ընտրությո՞ւն է, թե՞ ենթագիտակցության արտահայտություն: Բոլոր դեպքերում Աստվածաշնչից այդքան շատ մեջբերումներ ու համեմատություններ անող Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել աստվածաշնչյան մեղքերից այն մեկը, ըստ որի՝ Տիրոջ անունը զուր արտասանելը նույնպես մեղք է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար «Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 3 «Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի «Փաստ». Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է «Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan