AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Հեռուստամարաթոնը՝ իշխանության նկատմամբ վստահության մակարդակի ցուցիչ

 

«Անցած տարի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք ստանան ժողովրդի մեծամասնության քվեն, ապա երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումների հոսքը, տնտեսության զարգացումը և սփյուռքից ներգաղթը դեպի Հայաստան։

Փաշինյանը մեծ կարևորություն էր տալիս նաև սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը։

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Փաշինյանը նշանակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։

Փաշինյանը խնդիրներ էր տեսնում նաև այն հարցում, թե տարբեր պատճառներով պայմանավորված շատ սփյուռքահայեր պասիվ են Հայաստանում գումարներ ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու հարցում, դրա համար էլ նա մեկընդմեջ սփյուռքահայերին դիմում էր կոչերով, թե գան հայրենիք և իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։

Հենց այդ մոտեցմամբ էր պայմանավորված, որ Փաշինյանը փորձեց ստանալ, օրինակ՝ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանի հավաստիացումը, թե տուն կգնի Հայաստանում։

Բացի այդ, որպեսզի սփյուռքահայերին ցույց տրվի, թե հայրենիքին իրենց կողմից փոխանցված գումարներն օգտագործվելու են ըստ անհրաժեշտության, բարձրացվել է վերահսկողությունը և թույլ չեն տրվելու չարաշահումներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված քրեական գործեր հարուցվեցին։

Այդ ամենից հետո մամուլում անգամ տեսանյութեր ներկայացվեցին, թե այսինչ կամ այնինչ գործարարը իշխանափոխությունից հետո մեծ-մեծ ծրագրեր է իրականացնելու Հայաստանում, գործարաններ է կառուցելու և այլն։

Սակայն չնայած կառավարության՝ մեր երկրում ստեղծված նոր գրավիչ միջավայրը սփյուռքահայերին ներկայացնելու ջանքերին, սփյուռքահայերի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում չկա։

Սփյուռքահայերի կողմից Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակի և սփյուռքի ներկայացուցիչների հետ նրանց կատարած աշխատանքի որոշակի ցուցիչ կարող են դիտարկվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Հեռուստամարաթոնի» արդյունքները։

Եթե անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար, ապա սպասվում էր, որ այս տարի, հաշվի առնելով, որ իշխանությունը լիովին ստանձնել է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, սփյուռքահայերի վստահության մակարդակը ավելի բարձր պետք է լինի, իսկ հանգանակված գումարի չափը անհամեմատ մեծ պետք է լինի նախորդ տարիներին հանգանակված գումարներից։

Սակայն ի հեճուկս սպասումներին՝ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվեց շուրջ 10 մլն դոլար՝ ըստ էության ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին։

Համեմատության համար կարող ենք նշել, որ նույնիսկ 2016 թվականին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ 15 մլն դոլարը գերազանցող հանգանակություններ էին արվել։

Այս տարվա հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությանը դեռևս չի հաջողվում ճիշտ օգտագործել համայն հայության ներուժը, որի արդյունքում հնարավոր է Հայաստանում և Արցախում հսկայական աշխատանք ծավալել։

Իսկ Փաշինյանը գործնական հարթության վրա սփյուռքահայության հետ աշխատելու և նրանց շահագրգռելու փոխարեն բավարարվում է միայն հավաստիացումներով և պաթետիկ ճառերով։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, հեռուստամարաթոնի ժամանակ տեսնելով, որ սփյուռքահայության կողմից առանձնահատուկ ակտիվություն չկա, մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan