AM | RU
USD
EUR
RUB

Վիտալի Բալասանյանը կմասնակցի 2020-ի Արցախի նախագահական ընտրություններին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Շնորհակալ եմ վստահության համար և տալիս եմ իմ համաձայնությունը՝ առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Նա ընդգծել է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանապատիվ կյանքով, պատանին և երիտասարդը պետք է ստանան հայեցի դաստիարակություն և կրթություն՝ պաշտպանելով իր իրավունքները, կատարելով իր պարտականությունները՝ միաժամանակ դառնալով ազգային և հոգևոր արժեհամակարգի կրող և պաշտպան:

«Այսօր մեր բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորը կամավորական ջոկատներից ստեղծված Արցախի պաշտպանության բանակն է, մեր անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, միաբանված համայն միակամ հայությունը: Այս տարիների ընթացքում էլ բոլոր ձեռքբերումները, մեր զավակների արյամբ ազատագրված անկախ երկրում մեր ապրելու, զարգանալու իրավունքը մենք պարտավոր ենք պաշտպանել՝ ապահովելով մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը»,-հայտարարել է Բալասանյանը:

Նա նշել է, թե պայքարի մեջ է մտնում ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության և ինքնության պաշտպանության, հանուն սերունդների պայծառ ապագայի: «Հավատում եմ արցախցու, հայ մարդու իմաստությանը կյանքին, կամքին, խորագիտությանը, տոկունությանը, կարեկից հոգուն և վճռականությանը»,-նշել է Բալասանյանը:

Վերջինս ընդգծել է՝ անվիճելի իրողություն է, որ Արցախն այլևս կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, մասնագետներով, անկախության պայմաններում ծնված ազգային և ավանդական արժեքներով մեծացած սերնդով:

«Այո, կա դեռևս չլուծված Արցախյան հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ առնչությամբ մեր մոտեցումը չի փոխվել, այն է՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե հանդես գան նրանց միջև բանակցությունների վերջնակետ, իսկ մեր կողմից Ադրբեջանին բավականին զիջումներ արդեն իսկ արվել են: Զիջել ենք, երբ 1994թ. մայիսին ստորագրեցինք զինադադարի մասին համաձայնագիրը: Զիջեցինք, երբ դադարեցինք դառնալ բանակցային կողմ: Զիջեցինք, երբ 2016թ. ապրիլին համաձայնեցինք կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ», - նշել է նա, ապա հավելել՝ ժողովուրդը պետք է գիտակցի, հասկանա այն անվիճելի, աքսիոմատիկ ճշմարտությունը, որ Արցախյան հիմնախնդրի լուծման ցանկացած այլ մոտեցում ուղղակիորեն վտանգում է արցախահայության ֆիզիկական գոյությունը:

«Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ուստի մեր թշնամիներին հաղթելու, մեր հայրենիքը գրավելու նրանց ցանկությունները զսպելու միակ նախապայմանը վերոնշյալ ուղղությանը համապատասխանող օրենքներով առաջնորդվելն ու ապրելն է: Պատերազմող երկրի համար մեծ շռայլություն է, երբ պարտության նախապայման է առկա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ համարժեք կերպով գնահատելը, եսապաշտական ցանկություններով առաջնորդվելը: Ուստի մեր երկրի անվտանգությունը մեծացնելու, սահմաններն անառիկ դարձնելու, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար անհրաժեշտ հրամայական է՝ առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը և սոցիալական անարդարությունը»,-ասել է նա:

Վերջինս հայտարարել է նաև, թե 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ: «Այն պայմանավորված է Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունները»,-ասել է Բալասանյանը:

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan