AM | RU
USD
EUR
RUB

«Իրավունք». Ջհանգիրյանը հույս ունի օգտվել ՀԱԿ-ում «մեծացած ու փայփայված» Փաշինյանի իշխանությունից

 

«ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դի­մել է վարչական դատա­րան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կո­չումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվա­րի 23-ի հրամանագրերը:

Հիշեցնենք, որ գ. Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատա­խազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ազատության» հրա­պարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն ար­գելում է դատախազի կարգավիճակ ունեցողին զբաղվել քաղաքականու­թյամբ:

Նրա գործողությանն անմիջա­պես արձագանքել էր դատախազու­թյունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության հա­մակարգից հեռացնելու համար՝ նկա­տի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մա­սին» օրենքի պահանջը:

Սակայն, ինչ­պես ասում են՝ հիմա իրա­վիճակ է փոխվել, Ջհանգիրյանն էլ հույս ունի օգտվել ՀԱԿ-ում «մեծացրած ու փայփայած» Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Թե ինչու հիմա և ինչ նպատակ է հետապնդում Գ. Ջհանգիրյանը, «Իրավունքին» հա­սած խոսակցությունների համաձայն, վերջինս երկու «փորացավ» ունի:

Նախ անգամ եթե պահանջը հաս­նի Եվրադատարան և հաջողության հասնի, Ջհանգիրյանը կստանա բա­վականին լուրջ փոխհատուցում, ինչ­պես նաև կվերականգնի դասային աստիճանը, որի դեպքում՝ 64-ամյա նախկին պաշտոնյան հաջորդ տար­վանից կկարողանա ստանալ բավա­կան պատկառելի թոշակ:

Բայց սա վատագույն սցենարի դեպքում, որովհետև բացի այն, որ Ջհանգիրյանը մտադիր է պետությունից «փող պոկել», պաշտոնի ախորժակ էլ ունի: Հի­մա էլ նա աչք է դրել ԲԴԽ նախագահի պաշտոնի վրա, որպեսզի դատական համակարգն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Սակայն, «Իրավունքի» տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դեմ է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ԱԺ նիստը՝ ուղիղ Ահազանգ` ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն. ՈՒՂԻՂ «Իրավունք». Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա «Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախում երկու զինծառայող է վիրավորվել Հրատապ. Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն «Հրապարակ». Մեր հասարակությանը պատել է վտանգի, տագնապի զգացում «Իրատես». Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ են մտնում «Ժողովուրդ»․ «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է «Իրավունք»․ «Գողական մեծ սխոդկա» է սպասվում «Իրատես». Հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել «Փաստ». Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի կարողանալու մեծամասնություն ապահովել «Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան «Հրապարակ». Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ «Փաստ». Ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan