AM | RU
USD
EUR
RUB

Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում: Այս մասին «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ,

«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս:

Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին:

Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):

Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»:

Լրահոս
Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են «Փաստ». Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 24 Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan