Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող և ուղղորդվող խուլիգանախումբը բորենիների նման խմբակային հարձակվեց ինձ վրա: Նախապես ծրագրավորված առևանգման նպատակը ինձ բռնությամբ լռեցնելն էր: Ցավում եմ, որ սորոսականները այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն: Սորոսականները այդ հարձակումով արձանագրեցին իրենց պարտությունը մեր պետությունում: Ամեն առիթով ժողովրդավարությունից ճամարտակող սորոսականների սիրելի զբաղմունքը բռնությունն է: Ամեն առիթով թափանցիկությունից խոսացող սորոսականների սիրելի գործիքներն են կեղծիքը և սուտը: Ամեն առիթով կոռուպցիայից աղաղակող սորոսականները առայժմ միակ կոռուպցիայով մեղադրյալներն են հետհեղափոխական Հայաստանի դատարաններում:
Վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում սկսվում է Ռեստարտ խուլիգանախմբի դատավարությունը:
Այս դատը ես պայմանականորեն անվանում եմ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ջորջ Սորոսի:
Նախաքննության ընթացքում հանցագործների մեղքը ամբողջությամբ ապացուցված է: Սորոսականները ամբողջությամբ ընդունել են իրենց վերագրված գործողությունները: Չնայած դրան գիտակցում եմ, որ ծանր է լինելու պետական ատյաններում հասնել արդարադատության, քանի որ սորոսականները այսօր իշխանությունը զավթել են: Հասկանում եմ դժվար է լինելու հասնել արդարադատության այն պայմաններում երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Պետրոսյանի խափանման միջոցը չպահպանվեց և նա ազատորեն գնաց Վրաստան՝ հունիսին Թբիլիսում ցույցերին մասնակցելու նպատակով: Հասկանում եմ դժվար է լինելու արդարության հասնել մեր երկրում, հաշվի առնելով, որ ԱԽ քարտուղարի հարսանիքին սորոսական գլխավոր մեղադրյալ Դավիթ Պետրոսյանը իմ տեղեկություններով հանդիպել է վարչապետի հետ և անպատժելիության երաշխիքներ ստացել սորոսական Արսեն Խառատյանի քավորությամբ:
Շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնար:
Հանցագործները կրելու են իրենց պատիժը, ես ձեզ խոստանում եմ…
Սորոսականներն այդպես էլ չհասկացան թե ում հետ գործ ունեն:
Կհանդիպենք վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի դատարանի դիմաց:
Սորոսի վաստակներին ՎԵ-ՏՕ
Հետևեք մեզ նաև Telegram-ում