Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը

Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանությունը, ով համարվել է չեչեն զինյալների համակիրը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հստակ հասկացնել եմ տվել, որ մենք Ռուսաստանից համագործակցություն ենք ակնկալում»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ իրենք տեղի ունեցածի վերաբերյալ կցանկանան տեղեկատվություն ստանալ Մոսկվայից: Ներկայումս Գերմանիայի գլխավոր դատախազությունը միայն կասկածներ ունի, և ոչ ավելին:

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Գերմանիայի մայրաքաղաքում սպանված տղամարդը Մոսկվայի մետրոներից մեկում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկն է: «Սա մարտական ֆիլմ է։ Նա շատ կոշտ և արյունոտ մարդ է»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ սպանության դեպքը չի վատթարացնի Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում