AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

 

«Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։

Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի:

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,-ասել էր Փաշինյանը։

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan