AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանը պատերազմի նախաշեմին է և ժողովրդին պետք է նախապատրաստել պատերազմի: Այս մասին այսօր «Ադեկվադ դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգը հայտարարում է հակահեղափոխական, և մենք մտածում ենք, թե դա քննարկվում է զուտ հայաստանյան զարգացումների կոնտեքստում, սակայն պարզվում է՝ դա այդպես չէ: Որովհետև երբ այդ իրավիճակին նայում եմ Բաքվում իշխող մարդկանց աչքերով, թե նրանք ինչ ուղերձ են ստանում, ստացվում է, որ մեր պետական ապարատը չի կարող լուծել իր առաջ դրված խնդիրները»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ դրանից առաջ Ադրբեջանը փնտրում էր նաև պատերազմելու լեգիտիմ առիթներ, որոնք լիուլի տրվել են ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական տարբեր հարթակներում: «Հիմա ես իսկապես չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի սկսում պատերազմը, սպասո՞ւմ է Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր բանակն այլևս մարտունակ չէ, բանակ չունենք, կարող եք գալ, որովհետև դիվանագիտական առիթները սաղ տվել ենք, հիմա փաստում ենք, որ պետական ապարատը գործունյա չէ, չի կարող իր առաջ դրված խնդիրները լուծել: Ուրեմն վերջին ուղերձին են սպասում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար այս պահին երկու կարևոր խնդիր է հարկավոր լուծել. «Առաջինը՝ ժողովրդին նախապատրաստել պատերազմի, որովհետև մեր ժողովուրդը պատրաստ չէ դրան հոգեբանորեն ու տեսականորեն, և դա դառնալու է ամեն տարվա «անսպասելի ձմռան» պես, երբ դեկտեմբերին ձյուն է գալիս և քաղաքապետարանից ասում են՝ անսպասելի ձյուն եկավ: Որպեսզի այս իրավիճակը չլինի, հիմա մեր հիմնական խնդիրն է ժողովրդին նախապատրաստել պատերազմի և ցույց տալ ժողովրդին, որ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում: Այսինքն, իրենք՝ որպես առաջնորդներ, անպիտան են, անգործունյա և լուծում են միանգամայն այլ խնդիրներ։ Փաշինյանի համար «հեղափոխություն» բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախ, անվտանգություն, ժողովուրդ… այդ ամենը միասին վերցրած: Դա մենք բազմիցս տեսել ենք ու դրա համար մեզ նոր փաստարկներ պետք չեն»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է պատերազմի առջև, Ադրբեջանը բոլոր խոչընդոտները վերացրել է՝ դիվանագիտական խոչընդոտները, և հիմա նոր ուղերձներ է ստանում ՀՀ-ից. «Կարելի է ասել հրավեր է ստանում պատերազմի: Սա իրականություն է, եկեք այնպես չանենք, որ հանկարծ ձմեռվա կեսին մեր գլխին անսպասելի ձյուն գա»:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan