AM | RU
USD
EUR
RUB

Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մենք կարծում ենք՝ այս դիկսուրսը առաջին ծիծեռնակներն են, նաև կարծում ենք, որ շատ ժամանակ չկա, և չի կարող Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը ամիսներով ձգձվել, պետք է բոլոր քաղաքական ուժերը մեկ հարց տան ու այդ հարցին պատասխանեն՝ իրենք ունե՞ն կորցնելու հայրենիք, թե՞ չունեն, որովհետև այդ հարցի լուռ պատասխանը չի ընդունվելու: Այս մասին այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներից Կոստանտին Տեր-Նակալյանը:

«Պետք է այսօր արձանագրենք, որ քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի ձևաչափում կարծես թե կամ դեռ չկա գիտակցությունն այն փաստի, որ Արցախն է մեր միակ օրհասական խնդիրը, կամ էլ նրանք մաս են կազմում այն հիպոթետիկ դավադրության, որի մասին խոսվեց: Դրա համար շատ կարևորում եմ այն ուժերի ներկայությունը, որոնք այսօր մեզ հետ կլոր սեղանի շուրջ են նստած թեկուզ այն փաստով, որ իրականում սա է այն օրակարգը, որի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիա»,- ասաց նա:

Նա պարզաբանեց, որ «Ադեկվադ» միաբանությունն ասում է՝ այդ պայմանագիրը պետք է լինի լիարժեք միջպետական փաստաթուղթ, որը պետք է անցնի վավերացման ճանապարհ: «Եթե հակափաստարկն այն է, որ սա կառուցողական չէ, որ սա դե ֆակտո Արցախի ճանաչում է նշանակում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել նրա վրա, ինչի մասին խոսեց Բեքարյանը: Մենք արդեն իսկ ունենք իրավիճակ, երբ մյուս կողմը իր ապակառուցողական մաքսիման հրապարակել է, դա արել է միջնորդ երկրների լուռ համաձայնության ներքո, և որին չի հետևել որևիցե արձագանք: Այսինքն՝ արդեն մեկ շաբաթ է ունենք մի իրողություն, որ չի եղել առնվազն 2016 թվականից»,- ասաց նա:

Նա հավելեց, որ եթե մենք թողնում ենք ռազմական դաշինքի հարցը ու չենք քննարկում, որպեսզի կռիվ չսկսվի, և ասում ենք՝ կռիվ սկսվի, այդ ժամանակ կքննարկենք, ապա պետք է հաշվի առնել ևս մեկ պարզ իրողություն՝ ամենայն հավանականությամբ մյուս կռիվն էլ չի տևելու ամիսներ ու տարիներ, այլ տևելու է օրեր. «Ու եթե դու այդ պրոցեսը մինչ այդ սկսած չլինես, դու էլի ժամանակ չես ունենալու, որովհետև էլի միջնորդները գալու են, քաղցր խոստումներ տան՝ հետաձգելով այդ անխուսափելի պահը»,- ընդգծեց նա:

Ըստ Կոստանտին Տեր-Նակալյանի՝ պետք է հասկանալ, որ մեզ «գցել չթույլատրելու» մի ձև կա. «Ո՞վ է ասել մինչև ապրիլյան հեղաշրջումը այս 20 տարվա բանակցային պրոցեսը այն ամենալավ բանն էր, որ կարող էր լինել, ո՞վ է ասել, որ ամենն ինչ արվել է մինչև այժմ, ճիշտ է արվել կամ միակ լուծումն էր, որ կարող էր լիներ: Մենք այս փաստաթուղթը որևիցե մեկի հետ չպետք է սակարկենգ, սա պետք է դառնա թիվ մեկ ազգային օրակարգ, որը վեր կհանի այս խնդիրը: Ու Փաշինյանն այստեղ կա՛մ կստորագրի դա ու իր ստորագրությունով կլուծի մեկ հարց, որն ակտուալ կլինի թե՛ իր իշխանության, թե՛ իրենից հետո եկող ցանկացած իշխանության օրոք, կա՛մ չի ստորագրի ու պատմության մեջ կմնա որպես ազգի դավաճան»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատության հրապարակում իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ) Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan