AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել: Շատ հայտնի մեխանիզմ է գործել. oլիգարխներին ստիպել են գումարներ տալ, այդ գումարները բաժանվել են տարբեր մարդկանց մեջ և նրանք գնացել, իրենց անուններով առանձին մուտք են արել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Սա խոսում է այն մասին, որ օլիգարխներն ստիպված, որպեսզի չենթարկվեն վարչական բռնաճնշումներին, գումարները տվել են այս մարդկանց, այս մարդիկ էլ մուտք են արել հաշիվներ: Վստահեցնում եմ, որ իշխանափոխությունից հետո նվազագույնը 1 օլիգարխ, կգա և կգրի, որ ինքը ստիպված է տվել, որովհետև...: Պարզվեց, որ ՀՀ-ում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև այստեղ մենք գործ ունենք ահռելի չափերի կոռուպցիայի հետ: Այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը և մի քանի տասնյակ մարդիկ հանցակցելով բավականին խոշոր չափերի ռեկետ են իրականացրել, ինչի արդյունքում իրենք անցկացրել են ճոխ քարոզարշավ»,- նշեց նա:

Օրերս Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր ԱԺ արտահերթ ընտրությունների ծախսերի վերաբերյալ հարցման պատասխանը, ըստ որի՝ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ արտահերթ ընտրություններին ծախսել է ավելի քան 274 մլն դրամ: Գումարների 100%-ը հավաքվել է նվիրատվությունից, նվիրատուներն են, օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ, Ֆելիքս Ցոլակյանը՝ 4.7 միլիոն դրամ, Դավիթը Սանասարյանը՝ 5 միլիոն դրամ, Արայիկ Հարությունյանը՝ 4.8 միլիոն դրամ, և ևս 154 մարդ տարբեր չափերի փոխանցումներ են արել «Իմ քայլը» հիմնադրամ: Իսկ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն հիմնադրամ փոխանցել է 100 մլն դրամ:

«Նվիրատուների ցանկից հետաքրքիր փաստեր ներկայացնեմ. Վահագն Հովակիմյանը 2018 թ. դեկտեմբերի 3-ին 2.7 մլն դրամ մուտք է արել այդ հիմնադրամ: Նրան բոլորը գիտեն և թող այդ մարդիկ ձեռքը դնեն իրենց խղճին և ասեն՝ Վահագն Հովակիմյանը այդքան գումար նվիրաբերելու հնարավորություն ունե՞ր, թե ոչ: Սիփան Փաշինյանը պետպաշտոնյա եղած ժամանակ հայտարարագրել էր 1 մլն 484 հազար դրամ աշխատավարձից եկամուտ և ունեցած գումարը 400 դոլար, 4 եվրո: Այս հայտարարագրով մարդը դեկտեմբերին 5 մլն դրամ մուտք է արել հիմնադրամ: Հակոբ Սիմիդյանը՝ հայտարարագրել էր 500 հազար դրամ, բայց վճարել է 3 մլն 600 հազար դրամ: Հրաչյա Հակոբյանը, որն ըստ ընկերների՝ անգամ ծխախոտի գումար չուներ, 1 մլն 363 հազար դրամ նվիրաբերել է»,- հայտնեց Նարեկ Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ Հայկ Գևորգյանը, Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյանը, Էդուարդ Աղաջանյանը 5 մլն-ական գումար են փոխանցել արդեն դեկտեմբերի 10-ին՝ ընտրություններից մեկ օր անց:

«Ինչ եք կարծում, այն մարդիկ, ովքեր փաբերում պարտքով գարեջուր էին խմում, միանգամից դարձան պատգամավորներ, խորհրդականներ, օգնականներ: Այդ մարդիկ 4-5 ամսվա ընթացքում կուտակելու էին այնդան ունեցվա՞ծք, և պատրաստ էին իրենց ունեցվածքի 100 տոկոսը նվիրաբերել հիմնադրամի՞, խիստ կասկածում եմ: Սա տեսնելով՝ ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան մի բան, որ այս իշխանությունները նախկիններից սոված են, նախկիններից ավելի են լափում»,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նշում է, որ հիմնադրամին փոխանցված գումարները նույն ճանապարհով են փոխանցվել, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ էր արվում։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ են եղել, որոնք ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26: Դրանից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու փաստ չտեսանք: Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում էր, կա՛մ հիմա էլ այդ ճամպրուկներով փողը գալիս է նախընտրական հիմնադրամ, Աննա Հակոբյանի հիմնադրամներ»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը Արցախից․ ՈՒՂԻՂ ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan