Նախագահ Սարգսյանը պետք է որոշի՝ ստորագրի՞ այն, թե ուղարկի ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: «Վաղ կենսաթոշակի» կամ, ավելի ճիշտ, «Պետկաշառքի» օրենքը նախագահականում է։ Նախագահ Սարգսյանը պետք է որոշի՝ ստորագրի՞ այն, թե ուղարկի ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու։
Թե՛ հրապարակավ և թե՛ գործընկերներիս հետ մասնավոր զրույցներում շատ փաստարկումներ եմ լսել օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ։ Սակայն մի փաստարկ կա, որն ինձ շատ ակնհայտ է թվում, բայց այն որևէ մեկի մոտ չեմ հանդիպել (եթե եղած լինի, գրառումս կխմբագրեմ)։»
Արդ, նախագծի վերաբերյալ դեռ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում ուղիղ նշվում էր, որ այս «սխեման» չպետք է դատավորներին հնարավորություն տա դադարեցնել պաշտոնավարումը՝ առանց ավարտելու վարույթում եղած գործերը։ Այսինքն, իմ ընկալմամբ, Վենետիկը մոտավորապես հետևյալն էր ասում՝ կաշառք եք առաջարկում ձեր դատավորներին՝ մուրը ձեր գլուխը – դու՛ք, ձե՛ր բյուջեն, ձե՛ր հարկատուները։ Բայց գոնե նվազագույն ստանդարտները պահեք. օրինակ, այդ «սխեման» չի կարող վերածվել արդեն իսկ ստանձնած գործերից ձերբազատվելու հնարի։
Եվ ես սպասում էի, որ Վենետիկի այս դիպուկ նկատառումը հաշվի կառնվի խմբագրված նախագծում, բայց ի զարմանս ինձ՝ հաշվի չի առնվել։ Փաստորեն ՍԴ դատավորներին օրենքով արվում է ոչ միայն հակաէթիկակա՛ն առաջարկ, ոչ միայն հարկատուների՛ հաշվին հակաէթիկական առաջարկ, այլև հարկատուների հաշվին հակաէթիկական առաջարկ՝ զուգորդված «տհաճ» գործերից գլուխ ազատելու բոնուսային հնարավորությամբ։
Ի՞նչ է սա, եթե ոչ «արդարադատության իրականացմանը միջամտություն»՝ օրենքի միջոցով և նյութական գայթակղության եղանակով (Սահմանադրության 162 հոդվածի 2-րդ մասը դա ուղիղ արգելում է)։
Նույնը կլիներ, եթե, օրինակ, մի անցանկալի դատավոր (ասենք՝ Իքսը) մի կարևոր գործ քններ ու նրանից ձերբազատվելու համար քաղաքական մեծամասնությունը օրենք ընդուներ, որ եթե էսինչ-էսինչ հատկանիշներով դատավորները (Իքսին վերաբերելի) 2 շաբաթվա ընթացքում արձակուրդի դիմում գրեն, ապա 1 ամսվա փոխարեն՝ 1 տարով կգնան արձակուրդ՝ տասնապատիկ արձակուրդայինով։ Բա սա միջամտություն չէ՞ր լինի արդարադատությանը։ Էն էլ ոնց կլիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում