ՀՀ–ն այսօր չի կառավարվում, կա օպերատիվ կառավարման ճգնաժամ․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)

ՀՀ–ն այսօր չի կառավարվում, կա օպերատիվ կառավարման ճգնաժամ․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իշխանափոխությունից 1․5 տարի անց ՀՀ իշխանությունները չեն կարողանում ընկալել կառավարման կարևոր գործառույթների իրականացման տրամաբանությունը՝ կազմակերպում, ղեկավարում և համակարգում։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նման տեսակետ հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Այսօր իշխանության բարձրագույն օղակներում գտնվում են մարդիկ, որոնք չունեն վերը նշված բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն և գիտելիքներ, հետևաբար ձախողումները, սխալները, տապալումներն ու թերությունները անխուսափելի են»։

Ղազինյանն անդրադարձավ նաև Կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ պետական համակարգը ընդդիմանում է հեղափոխությանը, և պետական ապարատում աշխատողներից շատերը չունեն համապատասխան գիտելիքներ։ Ղազինյանը նշեց, որ այդ ելույթը փաստում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում

«Այսօրվա իշխանությունն ի զորու չէ երկրում լուծելու խնդիրներ, չունի հնարավորություն կառավարելու այդ խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունն այսօր չի կառավարվում, կա օպերատիվ կառավարման ճգնաժամ»,– նշեց Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում