«Հրապարակ». Վահե Գրիգորյանը հանրային միջոցները վատնելու նոր տեսակ է հնարել

«Հրապարակ». Վահե Գրիգորյանը հանրային միջոցները վատնելու նոր տեսակ է հնարել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆելիքս Թոխյանն այս պահին արձակուրդում է՝ տեղեկացրին ՍԴ-ից, պատասխանելով մեր հարցին, թե պոտենցիալ քանի հոգի կարող են ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը։ «Եթե անգամ 1-2 հոգի համաձայնեն, խնդիրը չի լուծվում՝ ՍԴ 6 անդամ մնում են»: Արման Դիլանյանի՞ն էլ հաշվեցիք։ «Դե, այնպես չէ, որ Դիլանյանն ամբողջովին պաշտպանում է իշխանությունների դիրքորոշումը։

Հիշեք` Հրայր Թովմասյանի լիազորություններին առնչվող ԱԺ դիմումին նա գրավոր գրել էր, որ այն չպետք է վարույթ վերցվի։ Բոլոր դեպքերում, վաղաժամ թոշակի օրինագծի առնչությամբ բոլորը տեսնում են, որ օրենքի մեջ գրված է «դատավոր», և եթե թոշակի են գնում, մի գեղեցիկ օր սոցապնախարարությունը կարող է ասել` դու դատավոր չես, դու դատարանի անդամ ես, և թոշակ այլևս չտալ։ Բացի այդ` ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՍԴ, այդ օրինագիծն ապօրինի համարելու հայցով, ավելին` ստացած գումարը հետ գանձելու պահանջով։ Եվ երրորդ․ հասարակական պարսավանքը։ Ակնհայտ է, չէ՞, որ հասարակությունը սրերով ընդունեց «կաշառքի» անվանում ստացած այդ օրինագիծը»:

Իսկ ի՞նչ եք սպասում նախագահ Արմեն Սարգսյանից՝ օրենքի նախագիծը կուղարկի՞ ՍԴ։ «Եթե անկեղծ` չենք սպասում. մեզ համար կարևոր չէ` կուղարկի, թե` ոչ»: Իսկ Վահե Գրիգորյանի խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա։ «Վահեն հանրային միջոցների վատնում է կատարում, ընդ որում՝ վատնելու նոր տեսակ է հնարել, որը նույնիսկ Քրեական օրենսգրքում նկարագրված չէ, որովհետև մարդկության պատմության մեջ նման հանցանք որևէ մեկը չի կատարել»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում