Մարդու իրավունքների հակամարտության ճգնաժամը 2019 թվականին շատ արտահայտիչ էր. Ռուբեն Մելիքյան

Մարդու իրավունքների հակամարտության ճգնաժամը 2019 թվականին շատ արտահայտիչ էր. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: 2019 թվականն իրավական օրակարգերի հակամարտության և իրավական լոզունգների ու սկզբունքների փորձությունների տարի էր, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս երկու բնութագրիչները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարիներ ի վեր, այն մարդիկ, ովքեր այս քաղաքական իշխանությունն են ներկայացնում, ասոցացվել են մի շարք գաղափարների հետ՝ իրավունքի գերակայության գաղափարի հետ։ Եվ 2019 թվականն այն տարին էր, որ մենք տեսնեինք, դրանք իսկապե՞ս արժեքներ էին, թե՞ դրանք ընդամենը լոզունգներ էին, որոնք ոչ թե խորքային նշանակություն ունեին, այլ քաղաքական նպատակահարմարությունից էին խոսվում», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց՝ մարդու իրավունքների հակամարտության ճգնաժամը 2019 թվականին շատ արտահայտիչ էր.

«Դա ինչ-որ տեղ նաև հիմք է 2020 թվականի զարգացումների համար։ Պետք էր հասկանալ նաև, թե ի վերջո, քաղաքացիական, քաղաքական իրավունքներն առաջնային են, թե ոչ։ Տեսանք, որ շատ հաճախ այդ հարցերն արժանացան շատ ավելի թույլ վերաբերմունքի, քան պետք է արժանանային, և դա նույնպես հեռուն գնացող հետևությունների տեղ կարող է տալ», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում