AM | RU
USD
EUR
RUB

Հրայր Թովմասյանի գործով ՄԻՊ-ը համապատասխան գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և ՀՔԾ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am : Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև այն հարցերը, որոնք կապված են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի հետ և այս պահին ունեն արդիականություն:

Հաշվի առնելով, որ հարցն ունի հանրային նշանակություն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ մի շարք հարցերի՝

1. Հատուկ քննչական ծառայությունում իրականացվող քրեական գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ ընտրած խափանման միջոցի, այդ վարույթով նրա իրավունքների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Նախաձեռնված քննարկման ընթացքում հաշվի կառնվեն Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների պնդումները, ինչպես նաև մինչ այս պահը Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության հրապարակային հայտարարությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա կլինի նաև Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության և նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Անմիջական կապ կպահպանվի Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների հետ:

2. Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:

Այդ օրենքը նախատեսում է մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը վաղ կենսաթոշակի անցման կարգավորումներ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իրենց պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորների համար: Օրենքը հրաժարական ներկայացրած այդպիսի դատավորների համար նախատեսում է մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Ընդ որում, ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:

Այսպիսի կարգավորմամբ օրենք մեր երկրում գործում է առաջին անգամ: Այդ կարգավորումն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանի անկախությանն ու դատավորների կարգավիճակին: Այս մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) այդ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում: Վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի:

Ցանկացած գործընթաց պետք է ընթանա հենց այս սկզբունքին խիստ համապատասխան:

3. Վերը շարադրվածը և այն, որ քրեական հետապնդումն իրականացվում է հենց այս օրենքի գործողության ընթացքում, քրեական գործի քննության առնչությամբ քրեական հետապպնդման մարմինների համար առաջ է բերում իրավական առավել մեծ բեռ՝ բացառելու համար որևէ ճնշում կամ անգամ այդպիսի ընկալման հնարավորություն Սահմանադրական դատարանի կամ դատարանի դատավորների նկատմամբ՝ քրեական գործի քննության ընթացքում ապահովելով առավելագույն թափանցիկություն և որևէ տեսակի ճնշման իսպառ բացակայության հանրային ընկալում:

4. Այս բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»:

Լրահոս
Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին Այս պահին հրետակոծվում են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան. Արցախի ԱԻ Պետական ծառայություն Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն «ԼՂ հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչում». Ալֆրեդ Մորիս դե Զայաս Ստամբուլում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Եղանակը կտաքանա Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման հերթական տեսանյութը Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Ա․ Հովհաննիսյան Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն. Վանեցյան Հակառակորդը կենտրոնական ուղղությամբդիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. ՊԲ Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է» «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում քննարկել են Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA «Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում «Ժողովուրդ»․ Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր «Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները «Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ «Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել «Փաստ». Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan