ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Գրառման մեջ Առաքելյանը նշել է, որ ԿԳՄՍՆ պատմությունն իր համար այս փուլում այլևս ավարտված է. «Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ»։

Առաքելյանը գրել է նաև՝ ցանկացած փուլի ավարտից հետո պարտավոր ես հետադարձ հայացքով գնահատականներ տալ. «Թերացումներ ունենում են բոլորը․ միշտ, բայց ի՞նչն է, որ պիտի համարես քո հետագծի հիմանարար առանցքը․

-Իմ կայացրած յուրաքանչյուր որոշման մեջ առաջնային է եղել մարդը, քանի որ այլ գերագույն արժեք ինձ համար չկա և վերջ։

-Մարդու՝ որպես գերագույն արժեքի, իրավունքների պաշտպանության համար եղել է միայն մեկ ճանապարհ․ օրինականությունը և վերջ։

-Ազատ, հզոր ու երջանիկ պետություն կառուցելու ճանապարհին ազգային ինքնության պահպանումն ու պաշտպանությունը միշտ եղել է առաջնային և սա քննարկման ենթակա չէ։

-Երջանիկ պետությունում երեխաները մեկուսացված չպիտի լինեն։ Չկա գումարի չափ, որը կարելի է նժարի վրա դնել, երբ հարցը երեխայի ֆիզիկական, հոգեկան անվտանգությանն է վերաբերում։ Երջանիկ պետությանը «Երեխաների քաղաք» պետք չէ, և ես հպարտ եմ, որ սա այլևս քննարկման ենթակա չէ»,- գրել է Լ. Առաքելյանը և հավելել, որ շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում