Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ալմաթիի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարի առնչությամբ: Այս մասին հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հայ ժողովրդի անունից Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, ողբերգության զոհերի ընտանիքներին և Ղազախստանի եղբայրական ողջ ժողովրդին:

Հայցում ենք Բարձրյալին խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևել նրանց հարազատներին ու մտերիմներին», – նշել է Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ Ղազախստանի բարեսեր ժողովուրդը զերծ մնա նման ողբերգություններից և ապրի խաղաղ ու անվտանգ կյանքով:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարված։ Ալմաթիի օդանավակայանից դեպի Նուր Սուլթան թռիչք իրականացնող Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից հետո հարվածել էր բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։ Ինքնաթիռում եղել են 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամներ։ Զոհվել է 12 մարդ, 53 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից 9-ը երեխաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում