AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացի վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Նախքան մասնավոր կարծիքս ներկայացնելը պետք է նշեմ, որ՝

- որպես Փաստաբանների պալատի նախագահ առնչվել եմ 6 (վեց) արդարադատության նախարարի հետ՝ Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արտակ Զեյնալյան և Ռուստամ Բադասյան.

- 6 նախարարներից ամենաշատ հակասությունները (տարաձայնությունները, վեճերը), մինչ այս պահը, ունեցել եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ.

- սույն կարծիքս անհանգստություն է պարունակում ոչ թե անձի վերաբերյալ, այլ՝ համակարգի:

2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ ԱՌԱՆՑ համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ։ Սահմանադրական այս նորմը, Սահմանադրական դատարանի անդամին օժտել էր և գործառութային և անձնական անձեռնմխելիությամբ:

2015թ. փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Ինչպես տեսնում ենք այս նորմը Սահմանադրական դատարանի դատավորին օժտում է միայն գործառութային անձեռնմխելիությամբ:

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է նշանակվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության համաձայն, հետևաբար իր և նույն կարգով նշանակված մյուս բոլոր ՍԴ անդամների նկատմամբ տարածվում են 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ տրված երաշխիքները:

Իսկ դա նշանակում է, որ ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 31.08.2015թ. կազմել է մասնագիտական կարծիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ և ներկայացրել է համապատասխան հանձնաժողովին:

Ի թիվս այլ առաջարկների աշխատանքային խումբն առաջարկել էր անփոփոխ թողնել դատավորի և ՍԴ դատավորի անձնական և գործառութային անձեռնմխելիությունը, քանի որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է:

Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի պետք է հանդիսանա այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք: Դատավորի անձեռնմխելիության սկզբունքը սահմանող իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը պետք է մեկնաբանվի «վերագրվող ենթադրյալ իրավախախտման, այդ թվում` ենթադրյալ հանցագործության պահին գործող դատավորի կարգավիճակ ունեցող անձ» իմաստով:

Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը ենթադրաբար կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՝ ոչ, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը:

Իրավասու մարմինը դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցել միայն օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահանջների պահպանմամբ:

Դատավորի անձեռնմխելիության միայն այսպիսի ամրագրման դեպքում է հնարավոր ապահովել այդ սկզբունքի նպատակային, իմաստային կենսագործումը, ինչպես նաև երաշխավորել դատական իշխանության գործառույթների բնականոն իրականացումը:

 

Հանձնաժողովը, որի կազմում էր նաև Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի այս առաջարկը մերժել էր: Գործող խմբագրությամբ Սահմանադրությունը ՍԴ դատավորին անձնական անձեռնմխելիությունից զրկել է:

Աշխատանքային խմբի մասնագիտական կարծիքը (էջ 90-93)՝

http://advocates.am/…/Kartcik-Sahmanadrutyun-verjnakan_comp… 

Համեմատական տեղեկանքը (կետ 34)՝

http://advocates.am/news/view/1084.html 

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Լրահոս
Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Ուղիղ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին «Հրապարակ». Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել «Փաստ». Փաշինյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե երկրում բոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan