AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքը չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մի օրենքի ոդիսականը

Ժողովուրդ ջան, պինդ բռնվեք, բան եմ ասում:
Պարզվում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը, որը տակնուվրա է արել երկիրն ու աշխարհը, գոյություն չունի: Կհարցնեք, թե ո՞նց: Ասեմ: Գոյություն չունի, քանի որ այդ օրենքն ընդհանրապես չի ընդունվել, ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Հանգամանք, որը փաստաթղթավորված է և որը ապացուցելու համար համակարգչի դիմացից հեռու գնալ պետք չէ:

Եվ այսպես, այն որ կառավարությունը ապաշնորհ է, չունի անգամ երկու հոդվածանոց նորմալ օրենք գրելու ունակ մարդիկ, ցանկացած աշխատանք կատարվում է փնթի ու անհետևողական, դարձել է հանրահայտ փաստ, հետևաբար ապացուցման կարիք չունեցող: Բայց երբ խոսքը գնում է այսօրվա իշխանությունների համար կենաց-մահու նշանակություն ունեցող հարցի մասին, ապա կարելի էր թերևս ենթադրել, որ գոնե այդ դեպքում կառավարությունը իր ողջ ներուժը հավաքելով կկարողանար «երկնել» օրենսդրական առումով քիչ թե շատ անթերի մի նախագիծ: Բայց արի ու տես…

Նախագծի ծննդից մինչև դրա երկրորդ ընթերցմամբ ընդունմանը մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ:

Հիմա միայն երկրորդ և վերջնական ընթերցմամբ «ընդունված» օրենքի քվեարկության մասին:

Այս օրենքը սահմանադրական էր, և դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 80 ձայն: Ըստ «պաշտոնական» տվյալների, այդ նախագծին կողմ են քվեարկել 82-ը:

Հիմա տեսնենք թե ինչպես է կատարվել քվեարկությունը:

ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել միայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:

Նորից, ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստերի դահլիճում ներկա գտնվող պատգամավորներից նախագծին կողմ են քվեարկել 75-ը: Ծրարներով քվեարկել է 7 պատգամավոր՝ 7-ն էլ կողմ: Վերոնշյալ 7-ն էլ քվեարկել են վերևում հիշատակված օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կոպիտ խախտմամբ: Նրանք իրավունք չունեին այդ կերպ քվեարկելու, ուստի նրանց ձայները չէին կարող հաշվարկվել որպես կողմ ձայներ: Հետևաբար, նախագծին կողմ է քվեարկել միայն 75 պատգամավոր, ինչը բավարար չէր սահմանադրական օրենքը փոփոխելու համար:

Թե ինչու է այս հանգամանքը վրիպել մեր «զբոսաշրջիկ» նախագահի աչքից, քննությունը ցույց կտա:

Սա միայն «դեսերտ» «զբոսաշրջիկ» նախագահի և նրա հետ փոխկապակցված, հարցով շահագրգիռ պաշտոնյանների համար, մաղթելով Ամանորյա անքուն գիշերներ:

Մնացածը հաջորդիվ...

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan