Արցախում վթարի հետևանքով վիրավորված զինծառայող Փայլակ Ասատրյանի վիճակը դեռ գնահատվում է ծանր

Արցախում վթարի հետևանքով վիրավորված զինծառայող Փայլակ Ասատրյանի վիճակը դեռ գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հունվարի 5-ին Արցախում վթարի հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի մոտ դեռ դրական դինամիկա չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Սիսակ Ասատրյանը:

«Մինչև երեկ դրական դինամիկա չկար, էսօր չգիտեմ, գնում եմ հիվանդանոց: Արհեստական շնչառության ապարատ է միացված, սիստեմաներ»,- նշեց նա:

Սիսակ Ասատրյանի խոսքով՝ որդու ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասված:

«Ամբողջ մարմնին սալջարդեր կան: Անընդհատ ցավազրկում են, քնեցնում»,-նշեց նա:

Զինվորի հայրը պատմեց, որ որդին 1,5 տարի առաջ է զորակոչվել բանակ:

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 5-ին տեղի ունեցած վթարից տուժել է երկու զինծառայող: Տուժածներին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Փայլակ Ասատրյանը ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փայլակ Ասատրյանի վիճակը գնահատվել էր ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում