Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 1 մլրդ կենդանի է սատկել. ուսումնասիրություն (լուսանկարներ)

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 1 մլրդ կենդանի է սատկել. ուսումնասիրություն (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհները դարձել են ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ Սիդնեյի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքներին հղումով:

Պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի ան 800 մլն կենդանի:

Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային ֆոնդի՝ 2007թ. զեկույցի վրա և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելի մեծ է:

Աղբյուրը հավելում է, որ անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել: Ավստրալիայի հարավ-արևելյան ափին լայնամասշտաբ տարհանում է իրականացվում:

Картинки по запросу wildlife bushfires in australia 2019

Հետևեք մեզ նաև Telegram-ում