Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում կատարեց Իրանի դեսպանատան սգո մատյանում

Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում կատարեց Իրանի դեսպանատան սգո մատյանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում կատարեց ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։

«Ցավակցում եմ բարեկամ Իրանին գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բարեկամ Իրանը կհաղթահարի այս ծանր կորուստը, իսկ գեներալի հիշատակն ընդմիշտ կմնա ժողովրդի և Իրանի բարեկամների սրտերում», – ասաց Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում