Քադիրովը բուժման կուրս է անցնում. Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետը

Քադիրովը բուժման կուրս է անցնում. Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը:

Ավելի վաղ Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակվել է Ռամզան Քադիրովի հրամանը, որում նախագահն իր «ժամանակավոր անաշխատունակության» ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին:

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բժշկական պրոցեդուրաներ պահանջող բուժման կուրս է անցնում»,– հստակեցրել է Քարիմովը:

«Սա սովորական պրակտիկա է… և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է մամուլի քարտուղարը: Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին:

Ավելի վաղ Tert.am-ը հրապարակել էր Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում դեռևս հունվարի 13-ին հրապարակված հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից երկրի ղեկավարի պաշտոնակատար եմ նշանակում Մուսլիմ Խուչիևին՝ Չեչնիայի կառավարության ղեկավարին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում