AM | RU
USD
EUR
RUB

Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Սահմանին գազի գինը ողջ 2020 թվականի համար չի թանկանա։ Դա այլևս պայմանավորված հարց է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի. «Հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ՝ այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»։

Թե ինչ տեղի կունենա ապրիլի մեկից հետո, փոխվարչապետը նշեց, որ չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի։

«Երբ մենք խոսել ենք գազի գնի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան 3 հիմնական մասեր՝ գինը սահմանին, որ այս տարվա համար այլևս քննարկման հարց չի, ընթացիկ ծախսեր, որոնք շատ հեշտ է գնահատել։ Բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց, այնուամենայնիվ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ և արդյունավետ գազի մատակարարում իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ թեման քննարկվելիք է, և եթե դրա շուրջ Հայկական գազպրոմը նոր ասելիքներ ունենա, հանրայնորեն բաց և թափանցիկ այն կքննարկվի»,- նշեց Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը վերահաստատեց, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի փոփոխություն չի լինելու, սահմանին գազի գինը ողջ 2020 թվականին չի փոփոխվելու, իսկ բնակարաններում գազի գնի փոփոխվելու հարցը նույնպես մինչև ապրիլի 1 չի փոխվելու։

«Չթաքցնեմ ձեզնից, որոշ քննարկումներ ընթանում են, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ։ Դրանք անվտանգության և արդյունավետության ապահովման համար է»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե պետբյուջեն պատրաստվում է փոխհատուցել բնակչությանը, եթե ապրիլից գազի սակագնի բարձրացում լինի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ երբ հասկանանք, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորում, կա ծախսերի անհրաժեշտություն, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի։

Գազի գնի հնարավոր բարձրացման մեջ Մհեր Գրիգորյանը որևէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չի տեսնում. «Ես չեմ ասում, որ թանկացում կա, եթե նման հայտ ներկայացվի, նոր կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»։

 

Լրահոս
Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը․Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ առաջին Նախագահը փորձում է շահել քաղաքական դիվիդենտներ. Արա Վարդանյան Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan