AM | RU
USD
EUR
RUB

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Այսօր Շիրակի մարզի Անի խոշորացաված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի՝ մսի վաճառքով զբաղվող բնակիչները Հայկաձոր համայնքի ճանապարհին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան–Գյումրի միջպետական ճանապարհը։ Բողոքի պատճառը ՀՀ կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից անասունների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում։

Tert.am-ի հետ զրույցում Հայկաձորի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանը ներկայացրեց, որ խնդիրը հասկանալու համար ակցիայի մասնակիցներին հանդիպել են մարզպետարանի ներկայացուցիչները։

«Գյուղացիների պահանջն է, որ մինչև սպանդանոց կառուցելը ժամանակ տրվի և ազատ մորթ իրականացվի, որպեսզի կարողանան միս վաճառել։ Նրանք ցանկանում են, որ այս խնդրին կառավարությունն ուշադրություն դարձնի»,- ասաց Սեյրան Սմբատյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ նախատեսվում է Հայկաձորում կառուցել սպանդանոց, և բնակիչները հույսով դրան են սպասում, սակայն մինչև կառուցումը նրանց խնդրին այլընտրանքային լուծում է հարկավոր։

Նա նշեց, որ ակցիային մասնակցել է մոտ 25 մարդ և նրանք մարզպետարանի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո՝ համաձայնության են եկել, բացել ճանապարհը և սպասում են կառավարության կողմից հարցի լուծմանը։

Tert.am-ի հետ զրույցում Ջրափի համայնքի վարչական ղեկավար Կամո Սարգսյանն էլ նշեց, որ բնակիչների բողոքն արդարացված է, որովհետև չարժե մեկ անասուն մորթելու համար բարդացնել գյուղացու գործը։

«Հայկաձորում նոր են սկսել սպանդանոց կառուցել, չգիտեմ, թե երբ կվերջացնեն, բա մինչև դա ի՞նչ պետք է անենք։ Տրամաբանական չէ, որ գյուղացին անասունը պահելուց հետո մորթ իրականացնելու համար սպանդանոցին գումար վճարի։ Օրինակ՝ ես մեծ ֆերմեր եմ, ինչպե՞ս կենդանուն պահեմ, հետո գումարը իրենց տամ»,- նշեց նա։

Կամո Սարգսյանը նկատեց, որ որոշումը սանիտարահիգիենիկ առումով արդարացի է, բայց ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ գյուղացին անասունին մորթում է իր կարիքների համար և դրա դիմաց գումար է վճարում։

Նշենք նաև, որ այսօր ՀՀ կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները, որոնք նույնպես դժգոհում էին սպանդանոցային մորթի՝ Կառավարության որոշումից և պահանջում վերանայել այն:

Լրահոս
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-իշխանությունները թաքցնում են իրական թվերը Արման Սաղաթելյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը չհակադարձելու մասին Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan