Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ
21/01/2020 13:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Անասնաբույծներն ու մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման դեմ։
Անասնաբույծներն ու մսավաճառները նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Հիշեցնենք, որ անասնաբույծներն ու մսավաճառները վերջին օրերի ընթացքում նույն պահանջով պարբերաբար բողոքի ցույցեր էին անում Կառավարության դիմաց։
Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում