AM | RU
USD
EUR
RUB

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, նշանակում է տվյալ դեպքում որոշ անձանց, այդ թվում դատարանին, անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած՝ «երևի այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այնքան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված:

Լ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Մ. Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխել հարազատների միջոցների հաշվին հետագա ստուգում, բուժում անցնելու համար, այսինքն բուժվի այն հիվանդանոցում, որտեղ նախկինում բուժվել է:

«Դատախազության կողմից, իմ կարծիքով վերացական դատողության հիմքով, առարկվեց: Բանականաբար, եթե դատախազությունն առարկում է, ապա դատարանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրովի արդարադատություն է իրականացնում, մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, այդ հիվանդանոցում ավելի ինտենսիվ բուժման եղանակ կա, սակայն թույլ չտվեցին, որպեսզի Մ. Գրիգորյանը գնա, բուժվի ու արժանապատիվ ներկայանա արդարադատությանը:

Փաստաբանը չբացառեց, որ առաջիկա օրերին դիմի վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական տա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք, պաշտպանների կարծիքով, տեղի են ունեցել ու ունենում լիազոր մարմինների կողմից:

«Հանրության մեջ գցվեց այն զազրելի արարքը, որ իբր կատարել է իմ պաշտպանյալը, ու այդ ցուցանիշն ապահովելու համար, բնականաբար, պետք է դատարանն ամեն ինչ անի, իսկ արդար դատաքննության ընթացքում, իմ համոզմամբ, ուղղակի փլուզվելու է այդ մեղադրանքը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

 Տեսնայութը՝ Tert.am-ի:

 

Լրահոս
Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան Օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան» Օդի ջերմաստիճանը զգալի կբաձրանա Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ 3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ) Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են. ՈՒՂԻՂ ՀՀ երկու փոխոստիկանապետերը հրաժարականի դիմո՞ւմ են ներկայացրել Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը. Էլինար Վարդանյան Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Ինչ-որ մեկը վերջին պահին դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն. կա´մ մարզպետի բարեկամն է, կա´մ էլ կաշառք է տվել Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ Բեյրութում հայ զոհերի թիվը հասավ 5-ի Վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու. Միհրան Հակոբյան Ավերածությունների օր Բեյրութում. արնաշաղախ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց կորած հարազատներին (տեսանյութ, լուսանկարներ) Երբ իշխանությունը չի կայացնում հստակ որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը. Արման Սաղաթելյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288 նոր դեպք ԱԳՆ. Երեք հայ է մահացել, բայց այս թիվը կարող է աճել Օգոստոսի 5-ին պոտենցիալ վտանգավոր համարվող երկնաքարը նվազագույն հեռավորության վրա կանցնի Երկրի կողքով Հարութ Սասունյան. Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է, որքան ռազմական հաղթանակը Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը «Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել». Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ աղետալի պայթյունից «Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը, որոնք Վահե Գրիգորյանի ազդեցության տակ են, դեմ է ՍԴ դատավորների կառավարության թեկնածուներին «Ժողովուրդ». Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը «Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 5 Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերների հերթական հարձակման մասին Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ) Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել․ Արմեն Աշոտյան Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan