ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը

ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ներգաղթի սահմանափակումներ սահմանել 7 երկրների քաղաքացիների կատմամբ:

Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է Mignews-ը։

Սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի 27-ից, կարող են ազդել Բելառուսի, Ղրղզստանի, Էրիտրեայի, Մյանմարի, Նիգերիայի, Սուդանի և Տանզանիայի քաղաքացիների վրա: Երկրների ցանկը կարող է նաև ընդլայնվել:

Նշվում է, որ սա չի նշանակում ամբողջական արգելք, այլ մուտքը կարող է սահմանափակվել միայն պաշտոնատար անձանց կամ որոշակի կատեգորիայի վիզաների համար: Բացի այդ, քաղաքացիներին կարող է արգելվել մասնակցել գրին-քարտի խաղարկություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում