AM | RU
USD
EUR
RUB

Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելում Լենինգրադի շրջափակման ժամանակ քաղաքի բնակիչներին և պաշտպաններին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ պատմել է, որ ողբերգությունն անմիջականորեն վերաբերում է նաև իր ընտանիքին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Հայրս պաշտպանում էր հայրենի քաղաքն առաջնագծում, իսկ մայրս շրջափակված քաղաքում էր գտնվում երեխայի հետ, որը մահացավ 1942 թվականի ձմռանը և թաղված է Պետերբուրգի Պիսկարևյան գերեզմանոցում, հազարավոր, հարյուր հազարավոր այլ քաղաքացիների հետ»,-պատմել է ՌԴ նախագահը:

Ռուս առաջնորդն ընդգծել է, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխանցել այն, ինչ ապրել են մարդիկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ. Պուտինի կարծիքով` Լենինգրադի շրջափակումն ու Հոլոքոստը հնարավոր չէ համեմատել ոչ մի այլ ողբերգության հետ:

«Դա դեռ երկար կմնա, դարերով: Եվ այն կարելի է տարբեր կերպ բացել: Բայց այնպես, ինչպես դուք դա այսօր արեցիք...Շնորհակալություն»,- եզրափակել է իր խոսքը ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահն Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:

Լրահոս
Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan