AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Կրկեսի վերածվող խորհրդարան

 

«Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճը վե­րագ­տել է նախ­կին­նե­րի «փառ­քը»: Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են՝ 7-րդ գու­մար­ման ԱԺ-ն ո­րա­կա­կան ու բո­վան­դա­կա­յին որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան բնույ­թի բա­նա­վե­ճե­րը, նույ­նիսկ բարձր տոնն ու հու­զա­կա­նու­թյու­նը, ա­յո, կա­րող է բնո­րոշ լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող­նե­րին, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րան­քը, քաշք­շոցն ու մա­նա­վանդ հայ­հո­յան­քը չպետք է տեղ ու­նե­նան երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան հար­թա­կում:

Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած վի­ճա­բա­նու­թյու­նը, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի միջև, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց՝ քա­ղա­քա­կան ա­դեկ­վա­տու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: Դրան հա­ջոր­դած մյուս եր­կու թևե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ու «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներն ու ի­րար «բան լսեց­նե­լը» կն­քե­ցին ա­սա­ծիս ճշ­մար­տա­ցիու­թյու­նը:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո հիմ­նա­կան խա­ղա­ցող­ներն ա­սես ի­րենք ի­րենց ու առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­նեն: Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ ին­քը թե՛ իշ­խա­նու­թյուն է, թե՛ ընդ­դի­մու­թյուն իր իսկ ներ­սում, ընդ­դի­մու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ ընդ­դի­մադ­րի ծի­րա­նին ու թա­գը միայն ին­քը կրի: Իսկ հա­սա­րա­կու­թյունն այդ­պես էլ չի հաս­կա­նում՝ ով ինչ խաղ է խա­ղում: Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած տհաճ, ան­թույ­լատ­րե­լի, զազ­րե­լի մի­ջա­դե­պը քն­նա­դա­տե­ցին ու դա­տա­փե­տե­ցին գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բայց նրան­ցից և ոչ մեկն այդ­պես էլ հարց չբարձ­րաց­րեց՝ ի՞նչ ա­նել, որ հե­տա­գա­յում նման սցե­նար­ներ չլի­նեն, ու խոր­հր­դա­րա­նը զբաղ­վի իր բուն՝ օ­րենք գրե­լու գոր­ծա­ռույ­թով: Փո­խա­րե­նը կրա­կի վրա յուղ լց­նե­լով՝ 3 օր շա­րու­նակ վատ­նե­ցին թան­կա­գին ժա­մա­նակն ու «ռազ­բոր­կա­յին ի­տոգ տվե­ցին»:

Խոր­հր­դա­րա­նա­կան քա­ռօ­րյա­յի յու­րա­քան­չյուր ե­րեք­շաբ­թի օր­վա վեր­ջին նիս­տը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ժամ է, այդ օ­րը եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի ե­լույթ ու­նե­ցած պատ­գա­մա­վոր­նե­րից միայն մի քա­նի­սը խո­սե­ցին ըստ էու­թյան, մնա­ցա­ծը` «է՛լ գող փի­սո, է՛լ քա­չալ շուն» սկզ­բուն­քով վեր­լու­ծում էին քաշք­շուկն ու մի­մյանց վրա գո­ռում: «Ի­տոգ տա­լու» գոր­ծըն­թացն այն­քան ա­հագ­նա­ցավ, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մի­քա­յել Մել­քու­մյա­նը զայ­րա­ցած ու վի­րա­վոր­ված տո­նով ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ցատ­րեց, թե խոր­հր­դա­րան ին­չի հա­մար են գա­լիս: Հու­սանք՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րի թիվ մեկ ամ­բիո­նը հե­տայ­սու նմա­նա­տիպ «բա­զար­նե­րի» ա­կա­նա­տե­սը չի լի­նի, պատ­գա­մա­վոր­ներն ի­րենք ի­րենց հա­շիվ կտան, կհար­գեն ՀՀ պե­տա­կան լե­զուն՝ գրա­կան հա­յե­րենն ու «քու­չի» բա­ռա­պա­շարն ի­րենց բա­կե­րում կկի­րա­ռեն միայն, կկա­րո­ղա­նան զս­պել ե­րի­տա­սար­դին բնո­րոշ տա­քա­րյու­նու­թյունն ու այդ է­ներ­գիան կար­դա­լու և սո­վո­րե­լու վրա կի­րաց­նեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan