Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
24/01/2020 13:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ` որպես վանաբնակ միաբան:
Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում