AM | RU
USD
EUR
RUB

Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԲերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, նրա ներքին, արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

«Ես կարծում եմ, որ ուժայինների լռությունը պայմանավորված է իրենց գործողությունների՝ ապօրինի լինելու գիտակցմամբ: Եթե նախկինում ուժայիններն ինչ-որ գործողություն անելուց հետո մշտապես հայտարարում էին՝ որն է դրա պատճառը, ապա հիմա լռում են, որովհետև գիտակցում են, որ ապօրինություն է տեղի ունենում, գիտակցում են, որ ծառայում են մեկ մարդու կամքի»,- ասաց քաղաքագետը:

Վերջինս չբացառեց, որ ստիպված են լինելու հաճախ գալ Ոստիկանության տարածք, որովհետև ակնհայտ է, որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման են ենթարկում մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր կարծիք: «Այսինքն՝ սա մի «նոր» գործիքակազմ է: Եղել են նման բաներ, բայց տոնական օրը միանգամից կասկածներ ունենալ բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, կարծիքներ են հայտնում, համաձայնեք, որ տրամաբանական չէ»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է կարծել նաև, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արված հայտարարության հետևանքն է, «Երբ Փաշինյանի գիտակցությունը մթագնեց, և Սորոսի հետ կապված հարցին ի պատասխան սկսեց սպառնալ, թե առաջինը սկսելու է այն մարդկանցից, որոնք սորոսական ցանցն են բացահայտում Հայաստանում և խոսում են նրանց հասցված վնասների մասին, այսօր կատարվածից առաջին տպավորությունն այն էր, որ Փաշինյանի՝ ջղայնության պահին ասված այդ հրահանգն է իրականացվում իրավապահների կողմից»,- պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, թե ցավալին այն է, որ երկրի ամբողջ իրավապահ համակարգը դառնում է այդպես մթագնած որոշումների զոհը, ծառայեցվում է նման որոշումներ ի կատար ածելուն:

Նա կարծիք հայտնեց, թե գործողության նպատակներից մեկն էլ այն է, որ Փաշինյանը ժողովրդի ուշադրությունը շեղի «գրիչի» պատմությունից. «Այդ խայտառակությունը, որի հետևանքով ինքը դարձել է համազգային ծաղրի առարկա, պետք է փորձի ինչ-որ կերպ մոռացնել տալ և օրակարգից երկրորդ պլան մղել, ինչը, իհարկե չի հաջողվելու»,-նշեց նա:

«Դժվար ասել՝ վարչապետի կողմից այս գործողության ուղիղ հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց այն, որ սա նախապատրաստված էր, և որ այլ ձերբակալություններ էլ են նախապատրաստվում, կարծում եմ՝ ակնհայտ է Փաշինյանի և ուղիղ միացումներից, հայտարարություններից, և, ընդհանրապես, այն գնահատականներից, որոնք հնչում են իշխանական քաղաքական գործիչներից»,- ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լրահոս
Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան Արցախում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան Որքա՞ն պարգևավճար են ստացել դատախազությունում 2020թ.-ին Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել․ Վ. Մանուկյան Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan