Արծվիկ Մինասյանի և նրա փաստաբանի ասուլիսը՝ Բաբաջանյանի դեմ հայցադիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
31/01/2020 12:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հայկուհի Սեդրակյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսները ներկայացնում են մանրամասներ ՀՅԴ-ի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի վերաբերյալ:
Հիշեցնենք ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ:
ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում